Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի քննադատությանը առաջնության ղեկավարության հասցեին։
Հիշեցնենք, որ բրազիլացին երեկ հերթական անգամ ենթարկվել է ռասիզմի։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել «Վալենսիայի» հետ արտագնա հանդիպման ժամանակ։
«Նա չի եկել հանդիպման ռասիզմի դեմ պայքարը քննարկելու համար։ Ամեն ինչ համաձայնեցված էր, բայց Վինիսիուսը չեկավ։ Լա Լիգային քննադատելուց և զրպարտելուց առաջ Վինիսիուսը պետք է հետևի իր վարքին»,- ասել է Տեբասը։
Երեկ «Վալենսիայի» դեմ խաղում Վինիսիուսը կարմիր քարտ ստացավ։ Նախկինում բրազիլացին իր կարիերայում երբեք ուղիղ կարմիր չի ստացել։