Իլկայ Գյունդողանը կարող է միանալ լոնդոնյան գերակումբին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսապաշտպան Գրանիտ Ջակային փոխարինող է գտել։

Հիշեցնենք, որ շվեյցարացին ամռանը կհամալրի Լևերկուզենի «Բայերի» շարքերը։

Ըստ ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնի՝ «Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերով, ով հաջորդ ամառ կարող է դառնալ ազատ գործակալ:

Գերմանացին Արտետայի հետ անձամբ ծանոթ է «Մանչեսթեր Սիթիում» աշխատանքից, երբ Միկելը մարզչի օգնական էր։