«Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն պատասխանել է իր ապագայի մասին լրագրողի հարցին.
«Ես շարունակում եմ բանակցել «Լայպցիգի» հետ։ Մոտ ապագայում ամեն ինչ պարզ կդառնա»,- կիսապաշտպան խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Օլմոյի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Դանին Բունդեսլիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: