Էդուարդ Սպերցյանը՝ տպավորիչ ցուցանիշի հեղինակ

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, երեկ կայացած Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի «Ռոստովի» (3-0) հետ խաղում գոլային փոխանցում կատարեց:

Opta-ի հավաստմամբ Սպերցյանը դարձավ «Կրասնոդարի» պատմության երրորդ ֆուտբոլիստը, ով Ռուսաստանի առաջնությունում մեկ մրցաշրջանում կատարել է 10 -ից ավելի գոլային փոխանցում: Նա ընթացիկ առաջնությունում դարձել է 11 գոլային փոխանցման հեղինակ:

Նախկինում նման ցուցանիշ էին գրանցել Ժոաոզինյոն (12 գոլային փոխանցում՝ 2012/13 մրցաշրջանում) և Պավել Մամաևը (13 գոլային փոխանցում՝ 2015/16 մրցաշրջանում)։