Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքները՝ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (0:1) կրած պարտությունից հետո։
«Խաղը շատ վատ ստացվեց, քանի որ տեղի ունեցավ ռասիզմի ակտ։ Մի քանի տարի առաջ «Վալենսիան» դրա համար դատապարտեց «Կադիսի» ֆուտբոլիստին, իսկ հիմա «Մեստալյայում» ռասիզմ ենք տեսնում:
Սա խելագարություն է։ Եթե Վինին ասի, որ հեռանում է, ես կհեռանամ նրա հետ, սա չի կարելի հանդուրժել»,- ասել է Կուրտուան: