«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ներքին առաջնությունում չեմպիոնական տիտղոսի հնարավոր կորստի մասին.
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 33-րդ տուրի խաղում մյունխենյան ակումբը սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց «Լայպցիգին»։
«Եթե մենք չկարողանանք չեմպիոն դառնալ, ապա ես կստանձնեմ ողջ պատասխանատվությունը. Ես արդարացումներ չեմ փնտրի, այլ պարզապես կփորձեմ բարելավել թիմի արդյունքները նոր մրցաշրջանում»,- ասել է Տուխելը ZDF-ի եթերում:
«Բավարիան» 33 խաղում 68 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Դորտմունդի «Բորուսիան» 67 միավորով երկրորդն է և մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբը վերջին տասը տարիներին դարձել է Գերմանիայի չեմպիոն։