Fastex ՀՊԼ. «Ալաշկերտն» ուժեղ էր «Շիրակից»

Fastex Հայաստանի Պրեմիեր Lիգայի 33-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» հաղթեց Գյումրիի «Շիրակին» 1-0 հաշվով

Խաղի 10-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը:

Այսպիսով՝ 33 խաղից հետո «Ալաշկերտը» վաստակած 60 միավորով չորրորդն է, «Շիրակն»վաստակած 33 միավորով՝ 6-րդն է:

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Շիրակ»– «Ալաշկերտ» 0:1 (0:1)

0:1 Մատեո Մուժեկ (10)