Թոմաս Տուխել. «Ամեն ինչ պարզ կդառնա մրցաշրջանի վերջում»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի պաշտպան Ժոաու Կանսելուի ապագայի մասին:

«Թվում է, թե Կանսելուն իրեն շատ հարմարավետ է զգում թիմում։ Ի վերջո, բոլոր կողմերը կկայացնեն լավագույն որոշումը:

Պաշտպանը յուրահատուկ ցանկություն է ցուցաբերում մարզումների ժամանակ։ Մնացած ամեն ինչ կքննարկենք մրցաշրջանի վերջում»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

28-ամյա պորտուգալացին մյունխենյան թիմում հանդես է գալիս վարձավճարով «Մանչեսթեր Սիթիից»։ «Քաղաքայինների» հետ թիմի պայմանագրում կա ֆուտբոլիստին 70 միլիոն եվրոյի չափով գնելու տարբերակ։