Էդուարդ Սպերցյան. «Հենրիխ Մխիթարյանը այժմ ողջ հայկական ֆուտբոլի հպարտությունն է»

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն հայտնել է, որ կցանկանար կրկնել իր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի ուղին։

«Մխիթարյանն այժմ ողջ հայկական ֆուտբոլի հպարտությունն է։ Իհարկե, կցանկանայի կրկնել նրա ուղին։ Պետք է քրտնաջան աշխատել և քայլ առ քայլ գնալ դեպի նպատակը։

Ես կաշխատեմ և կգնամ այն մակարդակին, որով հիմա խաղում է Հենրիխը»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: