Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին խոսել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպման մասին։
63-ամյա իտալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
«Երեկ ես հանդիպեցի Ֆլորենտինո Պերեսին, և նա աջակցում է ինձ, վստահում է ինձ։ Մենք շարունակելու ենք համագործակցությունը. Ակումբն ինձ երաշխավորեց, որ կմնամ։
Ամբողջ աշխարհը գիտի, որ ես այստեղ պայմանագիր ունեմ և ցանկանում եմ մնալ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։