Իտալական «Միլանը» պատրաստվում է տրանսֆերային արշավի, ակումբին անհրաժեշտ են նոր ֆուտբոլիստներ՝ էժան, բայց աշխատասեր ու հեռանկարային։
Ակումբը թիրախավորել է 24-ամյա կիսապաշտպան Էդոն Ժեգրովային, ով հանդես է գալիս ֆրանսիական «Լիլում»:
Անցյալ տարի նրանով հետաքրքրվում էր «Արսենալը», այժմ «Միլանը» փորձում է բանակցել «Լիլի» հետ, պարզաբանում է լրագրող Արլինդ Սադիկուն։
Ժեգրովան հասցրել է խաղալ նաև «Գենկի» և «Բազելի» կազմում: