Չավի. «Նրան համարում եմ արտասովոր հենակետային կիսապաշտպան»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի խաղի մասին իր կարծիքով։

«Սուբիմենդիին համարում եմ արտասովոր հենակետային կիսապաշտպան: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա շատ լավ է հասկանում խաղը, և գնդակով և առանց գնդակի։

Սուբիմենդին խաղում է այն ֆուտբոլը, որը մենք սիրում ենք այստեղ՝ «Բարսելոնայում»: Սա մեր ոճն է»,- ասել է Չավին:

Սուբիմենդին ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։

Portal Transfermarkt-ը 24-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։