«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, հայտնում է Sky Sport-ը։
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի համար առաջնահերթություն է համարել կանադացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը։
22-ամյա կանադացին «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 70 միլիոն եվրո։