«Լիվերպուլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր–Առնոլդի հետ, հայտնում է լրագրող Ժակ Թալբոտը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը նախատեսում է ամռանը բանակցել 24-ամյա անգլիացու հետ։ Ակումբի ղեկավարությունը գոհ է պաշտպանի խաղից ընթացիկ մրցաշրջանի ավարտին և ակնկալում է պահել ֆուտբոլիստին
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է 2025 թվականի հունիսին: