«Լիվերպուլի» երեք ֆուտբոլիստներ կլքեն ակումբը 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո

Հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ինչպես նաև կիսապաշտպաններ Ջեյմս Միլները, Նաբի Կեյտան և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կլքեն «Լիվերպուլը» 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստներին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին «Աստոն Վիլայի» դեմ «Լիվերպուլի» վերջին տնային խաղում:

Ֆիրմինոն և Միլները միացել են «Լիվերպուլին» 2015 թվականին, Օքսլեյդ-Չեմբերլենը՝ 2017 թվականին, իսկ Կեյտան՝ 2018 թվականին։

Ֆուտբոլիստները միասին հաղթել են Անգլիայի առաջնությունում Չեմպիոնների Լիգայում և Աշխարհի ակումբային առաջնությունում: