Վերջին շաբաթների ընթացքում Խաբի Ալոնսոյի ծառայությունններով մի քանի թոփ ակումբներ են հետաքրքրվում:
Լևերկուզենի «Բայերը» իսպանացի երիտասարդ մասնագետի գլխավորությամբ գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում և դուրս է եկել Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, ուստի Ալոնսոյի նկատմամբ հետաքրքրությունը հասկանալի է։ Սակայն 41-ամյա մարզիչը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը։
«Այո, ես մնում եմ։ Ես շատ գոհ եմ թիմից և ակումբից»: – ասել է Ալոնսոն.
Հավելենք, որ Բունդեսլիգայում «Բայերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը։