Հայաստանի Պրեմիեր Լիգա. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» (VIDEO)

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի եզրափակիչ խաղում «Շիրակը» տանը ընդունեց Երևանի «Արարատ-Արմենիային»:

Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով հօգուտ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների:

Գոլեր հեղինակեցին Ուիլֆրիդ Եզան և Գևորգ Ղազարյանը:

Այսպիսով՝ 32-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած 69 միավորով երրորդն է, իսկ «Շիրակը» 33 միավորով 6-րդը:

Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Շիրակ» – «Արարատ – Արմենիա» 0:2 (0:1)

0:1 Ուիլֆրիդ Էզա (21)

0:2 Գևորգ Ղազարյան  (90)