Մադրիդի «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսն այս շաբաթ կժամանի Գերմանիա՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը անցել է անգլիացու տրանսֆերի շուրջ աշխատանքի ակտիվ փուլ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է պատրաստում Բելինգհեմի համար։
Անգլիացու գործող պայմանագիրը «իշամեղուների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 120 մլն եվրո։