«Ռեալի» գործադիր տնօրենը կմեկնի Գերմանիա` Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի հետ կապված

Մադրիդի «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսն այս շաբաթ կժամանի Գերմանիա՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը անցել է անգլիացու տրանսֆերի շուրջ աշխատանքի ակտիվ փուլ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է պատրաստում Բելինգհեմի համար։

Անգլիացու գործող պայմանագիրը «իշամեղուների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 120 մլն եվրո։