«Բարսելոնան» հետաքրքրված է «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Goal-ը, կատալոնական ակումբը դիտարկում է 45 միլիոն եվրոյի. առաջարկը 18-ամյա բրազիլացի հարձակվողի համար։
Բրազիլացի ֆուտբոլիստի փոխհատուցման չափը կազմում է 100 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկո Պարանաենսեի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը:
2023 թվականին 18-ամյա հարձակվողը 17 հանդիպում է անցկացրել «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։