Գրանիտ Ջական կտեղափոխվի Գերմանիա

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կտեղափոխվի Լևերկուզենի «Բայեր», որի հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում 30-ամյա շվեյցարացին «Արսենալի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։