«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» և ՊՍԺ–ի ուշադրության կենտրոնում, հայտնում է El Nacional-ը:
24-ամյա նորվեգացու տրանսֆերը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: