Պոլ Պոգբան բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի հանդիպումները

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Ֆրանսիայի ազգային հավաքականի հունիս ամսվա հանդիպումները, հայտնում է GFFN-ը։

Հունիսի 16-ին ֆրանսիացիները Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում արտագնա խաղում կմրցեն Ջիբրալթարի հետ, իսկ 19-ին կհյուրընկալվեն Հունաստանին։

Ըստ աղբյուրի՝ Պոգբան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի այս հանդիպումները վնասվածքի պատճառով։

Թիմի մարզիչ Դիդյե Դեշամը ազգային հավաքականի հայտացուցակը կհրապարակի մայիսի 31-ին: