Պաշտոնական. «Բարսելոնայի» մարզական տնօրեն Խորդի Կրոյֆը կլքի ակումբը

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Խորդի Կրոյֆը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Խորդի Կրոյֆն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի երկարաձգի իր պայմանագիրը, քանի որ ցանկանում է նոր պրոֆեսիոնալ գործունեություն ծավալել»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Կրոյֆը «Բարսելոնայում» է 2021 թվականից։