«Բարսելոնայի» երկրպագուները հերթական անգամ իրենց հակակրանքն են արտահայտել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի նկատմամբ։
Մայիսի 14-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 34-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին» (4:2)՝ հռչակվելով երկրի չեմպիոն։
«Բարսելոնայի» երկրպագուները, ովքեր դուրս են եկել փողոց տոնելու թիմի հաջողությունը, շքերթի ժամանակ վանկարկել են՝ «Վինիսիուս, մեռիր»։
Նախկինում նման վանկարկում էին նրանք օգտագործել մարտին Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում կայացած Էլ-Կլասիկոյում։