«Ռեալ-Սոսյեդադն» ու «Բարսելոնան» կարող են տրանսֆերային փոխանակում կատարել

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է պայքարել «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերի համար։

Լրագրող Սիկե Ռոդրիգեսի խոսքերով, «կապտանռնագույնները» դեռ ցանկանում են նվազեցնել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որը կազմում է 70 միլիոն եվրո:

Աղբյուրը նշում է, որ «Ռեալ-Սոսյեդադը» նոր աջ պաշտպան է փնտրում, այդ իսկ պատճառով «Բարսելոնան» փորձում է նվազեցնել Սուբիմենդիի տրանսֆերային արժեքը՝ դրա դիմաց առաջարկելով եզրային պաշտպան Սերժինյո Դեստի տրանսֆերը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»։

Հիշեցնենք, որ Սուբիմենդին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի ամենանախընտրելի թեկնածուն է՝ փոխարինելու Սերխիո Բուսկետսին: