Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկն» հյուրընկալվեց «Նոային»:
Հյուրերը վստահ խաղով առավելության հասան մրցակցի նկատմամբ՝ հաղթելով 3-1 հաշվով:
«Փյունիկի» կազմում գոլեր խփեցին Ժանել Դեզիրեն, Էդգար Մալաքյանը և Յուսուֆ Օտուբանջոն:
Տան տերերի կազմում միակ գոլը խփեց Գուդնուս Իկբոկվեն:
Այսպիսով՝ «Փյունիկը» 32 խաղից հետո վաստակած 73 միավորով երկրորդն է, իսկ Նոան 23 միավորով 9-րդը:
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա
Նոա – «Փյունիկ» 1:3 (0:2)
0:1 Ժանել Դեզիրե (22)
0:2 Էդգար Մալաքյան (43 11 մետրանոց)
1:2 Գուդնուս Իկբոկվե (59)
1:3 Յուսուֆ Օտուբանջո (72)