Ակսել Տուանզեբեի ապագայի հարցում հստակություն կա

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ակսել Տուանզեբեն կհեռանա ակումբից առաջիկա ամռանը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Տուանզեբեն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղում է 2015 թվականից, բայց վարձավճարով հանդես է եկել «Աստոն Վիլլայում» (2018-2019, 2021-2022), «Նապոլիում» (2022) և «Սթոք Սիթիում»: Նա այդպես էլ չի կարողացել հարմարվել մանչեսթերյան ակումբում: 2022/23 մրցաշրջանում Տուանզեբեն Չեմպիոնշիփում անցկացրել է 4 խաղ։