«Չելսին» ափսոսում է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին պաշտոնանկ անելու համար, գրում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի նոր սեփականատերերը չեն ցանկացել շարունակել համագործակցությունը Տուխելի հետ, սակայն այս պահին նրանք մտափոխվել են:
Տուխելի հեռանալուց հետո Գրեհեմ Փոթերը գլխավորեց «Չելսին»: Նա թիմի հետ աշխատել է յոթ ամիս և հեռացվել աշխատանքից։Ակումբը մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը կմարզի Ֆրենկ Լեմպարդը։