«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խաղում «Կրեմոնեզեի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (2:0)։
«Մեզ համար հեշտ հանդիպում չէր, «Կրեմոնեզեն» լավ էր պաշտպանվում: Մենք պետք է ավելի արագ տեղափոխեինք գնդակը, իսկ երկրորդ խաղակեսում դա ավելի լավ արեցինք։
«Յուվենտուսը» երրորդ խաղն անընդմեջ երկրորդ խաղակեսում կարևոր գոլեր է խփում։ Սա նշանակում է, որ թիմը կատարելագործվում է ֆիզիկայում։ Երկրորդ խաղակեսերում մենք տեսնում ենք ավելի մեծ ինտենսիվություն և առաջին հերթին ուղղահայաց փոխանցումներ»,- Ալեգրիի խոսքերը մեջբերում է Goal-ը։