Սերխիո Բուսկետս. «Հրաժեշտ չեմ տալիս, շուտով կվերադառնամ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն իր սոցիալական ցանցում գրել է, որ ընդմիշտ չի հեռանում կատալոնական ակումբից։

«Ես հրաժեշտ չեմ տալիս, ասում եմ՝ շուտով կվերադառնամ»,- գրել է Բուսկետսը գրառման մեջ։

34-ամյա Բուսկետսը չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և այս տարվա հունիսին կլքի ակումբը գործակալի կարգավիճակով։ Երեկ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն