Նեյմարը որոշել է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է հեռանալ ակումբից, հայտնում է Le Parisien-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա բրազիլացին դժգոհ է այն փաստից, որ թիմի երկրպագուները բողոքի ցույց են անցկացրել իր տան մոտ։ Երկրպագուները բղավել են ՝ «Նեյմար, հեռացիր»:

Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Նա այժմ ապաքինվում է կոճի վնասվածքից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի և Սաուդյան Արաբիայի առաջնությունների ակումբներ: