Քրիստիան Էրիկսեն. «Ցանկանում ենք հաղթել մնացած հանդիպումներում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգրի համար պայքարի մասին։

«Մենք տանը ավելի լավ ենք խաղում, քան դրսում: Եթե հաղթենք հաջորդ արտագնա խաղում, ապա հիանալի կավարտենք մրցաշրջանը:

Երկու հանդիպումներում պարտվեցինք, բայց   բնավորություն ցույց տվեցինք «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։

Մենք ցանկանում ենք հաղթել մնացած հանդիպումներում»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։