Հայտնի է, թե որքան գումար պետք է ծախսի «Բարսելոնան» Սոֆյան Ամրաբատի տրանսֆերի համար

Կատալոնական «Բարսելոնան» իմացել է կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի տրանսֆերային արժեքը, ով համարվում է Սերխիո Բուսկետսին պոտենցյալ փոխարինող։

Ինսայդեր Թոնի Խուանմարտիի խոսքերով՝ «Ֆիորենտինան» ցանկանում է  մարոկկացու տրանսֆերի դիմաց ստանալ 20-25 միլիոն եվրո։

Ամրաբատի և ֆլորենցիական ակումբի միջեւ աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչեւ հաջորդ տարվա կեսերը։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ և ստացել 11 դեղին քարտ։