Իլկայ Գյունդողանը կտեղափոխվի Իսպանիա

Գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», մի քանի ամիս առաջ պայմանավորվել է կատալոնական «Բարսելոնայի» հետ տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում են Mundo Deportivo-ի լրագրողները։

Կիսապաշտպանը որոշել է հեռանալ ներկայիս ակումբից, քանի որ նրան չի բավարարել նոր պայմանագրի առաջարկը։

«Քաղաքայիները» պատրաստ են նրա հետ պայմանագիրը երկարաձգել ընդամենը մեկ տարով, մինչդեռ «Բարսելոնան» երեք տարվա պայմանագիր է առաջարկել։

Ընթացիկ մրցաշրջանում Գյունդողանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլային և երեք գոլային փոխանցման հեղինակ: