Հարի Քեյնը կրկնել է Մոհամեդ Սալահի ցուցանիշը

Շաբաթ օրը՝ մայիսի 13-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի հանդիպումը, որում «Ասթոն Վիլան» 2:1 հաշվով հաղթեց «Թոթենհեմին»։

«Խցանների» միակ գոլը խփեց Հարի Քեյնը, ով 90-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։

Ընդհանուր առմամբ, հարձակվողը գոլի հեղինակ է դարձել մրցաշրջանի 24 խաղերում։

Այսպիսով, Քեյնը կրկնել է Պրեմիեր Լիգայի ռեկորդը. որը պատկանում էր «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին։