«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատասխանել է մյունխենյան ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Ես ասացի ղեկավարությանը, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու եմ «Բավարիայում»: Լրատվամիջոցներում անընդհատ լուրեր են հայտնվում իմ հեռանալու մասին։ Ես արդեն քննարկել եմ ապագան գործադիր տնօրեն Օլիվեր Կանի հետ: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ դրամատիկ չէ, որքան կարող է թվալ»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում «Bayern & Germany»-ն:
Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի վերջին։
33-ամյա հարձակվողը Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: