Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Սերիա Ա։
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, իսպանացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Իտալական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ իսպանացին կկարողանա արագ հարմարվել Իտալիայի առաջնությանը, քանի որ նախկինում հանդես էր գալիս «Յուվենտուսում»։
Այս մրցաշրջանում Մորատան անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։