Ջամալ Մուսիալա. «Ես շատ գոհ եմ նրա հետ խաղալուց»

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Մատիաս Տելի հասցեին.

Ֆրանսիացի հարձակվողը, ով անցյալ ամսվա վերջին դարձավ 18 տարեկան, Մյունխեն տեղափոխվելուց հետո իր դեբյուտային մրցաշրջանում հինգ գոլ է խփել Բունդեսլիգայում: Շաբաթ օրը կայացած «Շալկե-04»-ի (6:0) դեմ խաղում նա փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին և 9 րոպե անց Մուսիալայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ։

«Շատ դժվար է գիտակցել, որ նա ընդամենը 18 տարեկան է։ Արդեն հիմա նա ֆիզիկապես շատ ուժեղ է, արագաշարժ, հիանալի է հարվածում։ Ես շատ գոհ եմ նրա հետ խաղալուց»,- ասել է Մուսիալան: