Ռոմելու Լուկակու. «Մենք ամեն ինչ տալիս ենք յուրաքանչյուր խաղում»

«Ինտերի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն Իտալիայի առաջնությունում «Սասուոլոյի» հետ խաղից հետո խոսել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ «Ներաձուրիները» հաղթանակ տոնեցին 4։2 հաշվով։

«Թիմը շատ գոլեր է խփում, մենք ամեն ինչ տալիս ենք յուրաքանչյուր խաղում: Մենք դեռ երկու տիտղոս նվաճելու հնարավորություն ունենք։ Առջևում՝ երեքշաբթի, շատ բարդ հանդիպում է, որին պետք է մոտենալ առավելագույն պատրաստվածությամբ։ Որքա՞ն կցանկանայի խաղալ: Դա մարզչի գործն է: Ես պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ, եթե թիմին դա անհրաժեշտ լինի»,- բելգիացու խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» հետ: Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մայիսի 16-ին։