Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի տնային խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5-2 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
«Բորուսիան» այս մրցաշրջանում Բունդեսլիգայում սեփական մարզադաշտում խփել է 53 գոլ:
Սա Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքն է, իսկ «Բորուսիայի» համար վերջին 40 տարվա լավագույն արդյունքը, հայտնում է Opta-ն։
Մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ ակումբը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում մեկ միավորով է զիջում Մյունխենի «Բավարիային»: