ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստ կարող է լքել թիմը

«Գալաթասարայը» մտադիր է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի միանգամից երկու ֆուտբոլիստների հետ, հայտնում է Fanatik-ը:

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբը հետաքրքրված է արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիով և պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշով։

Հիշեցնենք, որ այս պահին 30-ամյա Իկարդին վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»:

Թուրքիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում ականավոր ֆուտբոլիստը անցկացրել է 20 հանդիպում, դարձել 15 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։

25-ամյա Սանչեշը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 23 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ։