Աղբյուր․ Լիոնել Մեսսին նույնիսկ բանավոր համաձայնության չի եկել «Ալ-Հիլալի» հետ

Իսպանական հրատարակությունը տեղեկատվություն է տարածել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Սաուդյան Արաբիայից «Ալ-Հիլալ» տեղափոխության շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

Նշվում է, որ արգենտինացին նույնիսկ բանավոր համաձայնության չի եկել թիմի հետ։ Ակումբն ինքը հերքել է որևէ համաձայնագրի ստորագրումը, սակայն ընդգծել է, որ Մեսսին մնում է իրենց գլխավոր թիրախը։ «Ալ-Հիլալը» կփորձի ամեն ինչ անել տրանսֆերի համար։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։