«Ալ-Հիլալի» նախագահ Ֆահդ բին Նաֆելը չի մեկնաբանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ-ից թիմ հնարավոր տեղափոխությունը։
«Ինձ հարցեր մի տվեք Մեսսիի մասին: Ես քեզ ոչինչ չեմ ասի: Եթե մամուլի ծառայությունը հայտարարություն հրապարակի, կտեսնեք։ Ինձ համար թիմն ավելի կարևոր է, քան ֆուտբոլիստը»,- Ֆահդ բին Նաֆելի խոսքերն է մեջբերում qatar.sports-ը։
Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։