«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա անգլիացուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է ֆուտբոլիստի համար պայքարել մրցավազքի առաջատար համարվող «Արսենալի» հետ։
Այս մրցաշրջանում Ռայսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։