«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հեռանալուն։
«Սերխիո Բուսկետսն ամենախելացի ֆուտբոլիստն է, ում երբևէ տեսել եմ կամ խաղացել եմ, նա հանճար է։
Մենք կորցնում ենք մեր պատմության լավագույն կենտրոնական կիսապաշտպանին, նա տասներորդն էր այն ամենում, ինչ անում էր խաղադաշտում և դրանից դուրս»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ 34-ամյա Բուսկետսը «Բարսելոնայի» սան է, առաջին թիմում իր նորամուտը նշել է 2008 թվականին։