«Ինտերի» գործադիր տնօրեն․ «Մենք ոչ մի առաջարկ չենք ստացել»

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է այն լուրերը, թե դարպասապահ Անդրե Օնանան կարող է տեղափոխվել «Չելսի»:

«Կարծում ենք՝ նա կմնա։ Մենք ոչ մի առաջարկ չենք ստացել, իսկ Օնանան երջանիկ է այստեղ, նա ցանկանում է մնալ այստեղ։ Մենք չենք նախատեսում վաճառել նրան»,- Մարոտանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

27-ամյա կամերունցին «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: