Միկել Արտետա. «Ես հրաժարվում եմ պատասխանել որոշ հարցերի»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հրաժարվել է խոսել թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի ապագայի մասին։

«Ինչպես հասկանում եք, ես չեմ պատրաստվում պատասխանել որոշ հարցերի։ Ես շատ գոհ եմ Ջակայից, կարծում եմ, որ նա անհավանական մրցաշրջան է անցկացնում, հավանաբար լավագույն մրցաշրջանը, որը նա անցկացրել է ակումբում, և մենք շատ ուրախ ենք, որ ունենք նրան»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Նշենք, որ այս շաբաթ հաղորդվում էր, որ Լևերկուզենի «Բայերը» ցանկանում է պայմանագիր կնքել Ջակայի հետ։