«Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մանչեսթերյան ակումբը դիտարկում է 29-ամյա անգլիացու տրանսֆերը, եթե դարպասապահ Դավիդ Դե Խեան հեռանա թիմից։
Նշենք, որ դարպասապահի պայմանագիրը «Էվերթոնի» հետ ավարտվում է 2027 թվականին: