ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ մրցաշրջանում կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, արգենտինացու հաջորդ ակումբը կլինի «Բարսելոնան» կամ «Ալ-Հիլալը»:
Հաղորդվում է, որ արաբական թիմը հարձակվողին տարեկան 400 մլն դոլար աշխատավարձով պայմանագրային առաջարկ է արել։
Ինչ վերաբերում է կատալոնացիներին, ապա նրանք շատ են շահագրգռված Մեսսիի վերադարձով, բայց ակումբը պետք է կարգավորի տնտեսական խնդիրները: